fbpx

Տոնական օրերի շարքում տեղ գտավ նաև՝ «Առանց ինտերնետի միջազգային օրը» (International Internet-Free Day), որը համաշխարհային ինտերնետ-համայնքի կողմից նշվում է հունվարի վերջին կիրակի օրը:

Տվյալ տոնի գլխավոր նպատակը մարդկանց ինտերնետից և համաշխարհային ցանցից գոնե մեկ օրով շեղելն է՝ այդ օրն «իրական կյանքում» ապրելու, մարդկանց հետ բացառապես «կենդանի» շփում ունենալու կամ օրը սիրելի հոբբիին նվիրելու համար (իհարկե՛, ինտերնետի հետ չկապված):

Այս տոնը սկիզբ է առել 2000ական թվականներից, իսկ դրա նախաձեռնողները, ըստ որոշ աղբյուրների, «Սոցիալական գյուտերի բրիտանական ինստիտուտն» է, այլ աղբյուրների համաձայն՝ «DoBe.org». բրիտանական ոչ գովազդային օնլայն-նախագիծը: Միակ բանն, ինչ հստակ հայտնի է, որ Առանց ինտերնետի միջազգային օրվա կազմակերպիչները հենց ակտիվ, առաջադեմ ինտերնետ-օգտատերերն էին:

Իհարկե՛, ոչ-ոք չի կարող վիճել այն փաստի հետ, որ այսօր ինտերնետը շատ մարդկանց համար տեղեկատվության և աշխատանքի կարևորագույն աղբյուր է: Բայց չպետք է մոռանալ, որդրա «չարաշահումը» Հաճախ ժամանակի անիմաստ վատնում է, ինչպես նաև վնասակար է առողջությանը։ Ցավոք, վիրտուալ միջավայրը շատերի համար ավելի Է դարձել, քան իրական աշխարհը: Իսկ սոցիալական ցանցերից երիտասարդության կախվածությունը շատ մասնագետների և ծնողների մոտ լուրջ մտահոգություններ է առաջացնում:

Եվ Fnet ը շարունակելով իր առաքելությունը՝ նպաստել ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի զարգացմանը նախաձեռնեց միջոցառումների շարք՝ <<1 ժամ առանց ինտերնետ>>, խորագրով՝ Նպատակ ունենալով 1 ժամ կտրել մարդկանց վիրտուալ կյանքից։
Արշավի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերի տարբեր համայնքներում։
Միջոցառումը հագեցած կլինի հետաքրքրիր ժամանցային ծրագրով․ երաժշտությամբ, հյուրասիրությամբ, մրցույթներով, խաղերով, մրցանակներով, նվերներով և բազմաթիվ այլ անակնկալներով։
1 ժամով մենք բոլորին ինտերնետային իրականությունից կտեղափոխենք ՝ իրական կյանք ու կտարածենք բացառապես դրական էներգիաի։
Սպասեք մեզ նաև Ձեզ մոտ․․․