fbpx

Լավ լուր F net-ի բոլոր բաժանորդներին համար․․․

Հաշվի առնելով Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը և ինտերնետի ու հեռուստատեսության կարևորությունը, որոշեցինք մեր բաժանորդների համար մշակել՝ հետաքրքիր ժամանցային և ուսուցողական նյութերով հագեցած ծրագիր։

Այսպիսով՝ Կրթության գիտության նախարարության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Օպերատորների միության հետ համատեղ Ftv-ի եթերում հեռարձակվելու են՝ հեռավար ուսուցման դասեր, իսկ «Տեռակոտա» արվեստի կենտրոնի և Սոցիալական ձեռներեցների դպրոցի հետ համատեղ Ftv-ն կցուցադրի ժամանցային-ուսուցողական նյութեր և՛ փոքրերի, և՛ մեծերի համար։

Եթերում ցուցադրվելու են նաև կավագործության դասեր, ինչպես նաև հատուկ Ftv-ի փոքրիկ հեռուստադիտողների համար՝  Մարին ու Վահանը կսովորեցնեն զանազան ձեռագործ իրեր պատրաստել թղթից  և կկիսվեն իրենց մաթեմատիկական գիտելիքներով։

Երբ տանը մնալը Fnet-ի հետ ձանձրալի չէ։

Վարակվենք ու վարակենք միայն դրականով;