Ձեր հարցերը

Հաճախ տրվող հարցեր և դրանց պատասխանները

Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ
Բոլոր հարցերով կարող եք զանգահարել 010 (011) 57-16-16 հեռախոսահամարին: Մեր զանգերի կենտրոնը հասանելի է շաբաթը 7 օր, օրը՝ 24 ժամ:
Ի՞նչ պայմաններով է կատարվում միացումը
Միացումը և՛ բազմահարկ բնակելի շենքերում, և՛ սեփական տներում կատարվում է անվճար։
Դուք հասանելի՞ եք արդյոք մեր տարածքում
Ձեր տարածքում հասանելիությունը ստուգելու համար խնդրում ենք այցելել այստեղ:
Ինչքա՞ն են տևում միացման աշխատանքները
Միացման աշխատանքները տևում են 1-1,5 ժամ:
Ինչպե՞ս և երբ կատարել վճարումը
Վճարումը կատարվում է կանխավճարային սկզբունքով՝ առանց տանից դուրս գալու: Մեր տեսուչներն ամեն ամիս տվյալ տարածքի համար սահմանված վճարման օրը մոտենում են Ձեր բնակարան՝ վճարումն ընդունելու նպատակով:
Եթե պայմանագիր ենք կնքել, կարո՞ղ ենք այն որոշ ժամանակով կասեցնել
Այո, կարող եք։ Հեռարձակման ժամանակավոր կասեցման համար անհրաժեշտ է մոտենալ գրասենյակ և հայտ ներկայացնել։ Ժամանակավոր կասեցումը կատարվում է առավելագույնը 30 օր ժամկետով:
Ինչպե՞ս կարող ենք փոխել Wi Fi-ի գաղտնաբառը
Հերթականությամբ կատարեք հետևյալ քայլերը
• Ցանկացած բրաուեզերի որոնման հատվածում գրում եք հետևյալ հասցեն՝ 192․168․224․1
• Admin վանդակում մուտքագրում եք admin և սեղմում Login
• Մտնում եք Wireless Setup մասից Wireless Security
• Pre-Shared Key վանդակում գրում եք Ձեր ցանկացած գաղտնաբառը և սեղմում Apply