Մեր մասին

Առաքելություն և արժեքներ

F net-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։
Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Դրանցից մեկն օպտիկամալուխային ցանցի ներդրող է, մյուսը՝ կաբելային հեռուստատեսության արտադրամաս։
Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:


Մեր առաքելությունը՝
Ընկերության առաքելությունն է բարձրորակ և մատչելի ինտերնետ և հեռուստատեսության ծառայությունների տրամադրումը ամբողջ շարունակապես ընդլայնվող հասանելիության գոտում:


Մեր Արժեքները`
• Անհատական մոտեցում բոլոր բաժանորդներին
• Որակի շարունակական բարելավումներ
• Մեկ ընտանիք: բաժանորդներ, աշխատակիցներ
• Գին/որակ համադրության մեջ լավագույնը


Մեր թիմը`
Հավատարիմ լինելով մեր կարգախոսին՝ “Family for family”, մենք մեծ ընտանիք ենք՝ ընկերության բաժանորդներն ու աշխատակիցները: Աշխատակիցները բաժանորդներից յուրաքանաչյուրին դեմքով են ճանաչում, բոլորի հետ պարբերաբար շփում են ունենում, ինչը թույլ է տալիս ճկուն լինել առաջարկներ ստանալու, խնդիրներին իրազեկ լինելու և նորամուծություններ կատարելու տեսանկյունից:
Յուրաքանչյուր ձեռքբերում նախևառաջ ամբողջ թիմի շնորհիվ է: Թիմի յուրաքանչյուր անդամ, անկախ զբաղվածությունից, սատարում է մեկը մյուսին, և եթե 1+1-ը հավասար է 2-ի, ապա մեր դեպքում միշտ ավելին է՝ իր գրանցած արդյունքով:


  • 2009

    Կազմակերպության ծնունդ

    Գործունեության սկիզբ

    Կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2009 թվականից՝ ներկայանալով հայ սպառողին ՛՛Մայ Թիվի՛՛ անվանմամբ։

  • 2014

    Անհրաժեշտի առկայությունը ամենուր

    Հասանելի տարածքների ընդլայնում

    Կազմակերպությունը շարունակաբար ընդլայնելով իր հասանելիության տիրույթը ընդգրկեց Կոտայքի և Արարատի մարզերը։

  • 2016

    Ծառայությունների ցանկի ընդլայնում

    Նոր ծառայություններ

    2016թ-ից կազմակերպությունը ընդլայնեց իր ծառայությունների ցանկը՝ առաջարկելով սպառողին գերաարագ ինտերնետ և բարձրորակ թվային հեռուստաալիքներ։

  • 2017

    Նոր անուն, նոր առաջարկներ

    Անվանափոխություն

    2017 թվականի հունվարի 1-ից ընկերությունը անվանափոխվեց Family Network․ անվան փոփոխությամբ սկիզբ դնելով նոր բարեփոխումների՝ ինչպես առաջարկվող ծառայություններում, այնպես էլ ադմինիստրատիվ ոլորտում։

  • 2018

    Նորարարական առաջարկներ

    Բազմաֆունկցիոնալ ծառայություններ

    2018 թվականի սեպտեմբերից Fnet -ը մեկնարկեց իր նոր բազմաֆունկցիոնալ ծառայությունները՝ IPTV, թվային որակի հեռուստաալիքները: