Fnet Telecom-ը մասնակցեց DigiTec Expo 2025-ին
15 հոկտեմբեր 2025
Fnet Telecom-ը մասնակցեց DigiTec Expo 2025-ին
Վերջերս ներկայացանք DigiTec Expo 2025-ին՝ Հոկտեմբերի 10-12-ը, Meridian Expo Center-ում (Ոսկերիչների 1, Երևան): Էքսպոյի ընթացքում ներկայացված էին մեր թվային լուծումների երեք ուղղությունները՝ Fnet, SimpleGo և Harmare, որոնք միասին ձևավորում են  ամբողջական էկոհամակարգ ներառելով հետևյալ ծառայությունները՝ ինտերնետ,  հեռուստաալիքներ, ինչպես նաև խելացի լուծումներ՝ նախատեսված ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար։

Հատուկ ուշադրություն գրավեց նաև FTIME-ը՝ մեր նոր հարթակը։ Կիսվեցինք մեր տեսլականով այցելուների հետ, ներկայացրեցինք Fnet-ը որպես ոչ միայն տելեկոմ, այլ նաև IT ոլորտի առաջատար ընկերություն։