Երևան
Հիմնական պարտականություններ՝
- Ընկերության մուտքային և ելքային զանգերի սպասարկում
- Բաժանորդների խնդիրների պարզում և լուծումների առաջարկ, անհրաժեշտության դեպքում վերահասցեավորում համապատասխան բաժիններ
- Բաժանորդների կողմից ներկայացված խնդիրների լուծման ընթացքի վերահսկում
- Ելքային զանգերի իրականացում՝ տեղեկացնելու կամ աջակցություն ցուցաբերելու համար
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է)
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Հիանալի հաղորդակցման հմտություններ, հստակ և բարեհամբյուր բանավոր խոսք
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու և դրանք կառավարելու կարողություն
- Զանգերի կենտրոնում աշխատանքային փորձը ցանկալի է
Առավելություններ՝
- Բաժանորդների հետ աշխատելու հմտություն և վստահություն ստեղծելու կարողություն
- Բանակցություններ վարելու ունակություն և մարդկանց հետ բարդ իրավիճակներում արդյունավետ շփման կարողություն
- Անձնային և մասնագիտական աճի թրեյնինգների մասնակցություն
Ինքնակենսագրականը կարող եք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ առարկա դաշտում նշելով հաստիքի անվանումը։
hr@fnet.am