11 սեպտեմբեր 2025

Wi-Fi-ն աշխատում է, բայց երբեմն կարծես սենյակներում ինտերնետ չկա՞։
Կապը հաճախ ընդհատվու՞մ է։
Դուք գուցե մտածում եք, որ խնդիրն ինտերնետ փաթեթի մեջ է, բայց իրականում պատճառը կարող է լինել router-ի տեղադիրքը։
Ճիշտ տեղադիրքը մեծ ազդեցություն ունի՝ կապի որակի, արագության ու ծածկույթի վրա։
Wi-Fi-ը տարածվում է ռադիոալիքներով։ Այդ ալիքները կարող են թույլ փոխանցվել պատերով, կահույքով, էլեկտրական սարքերով։
Եթե router-ը սխալ է տեղադրված, դուք չեք ստանա այն արագությունը, որ ցանկանում եք։
Որտե՞ղ տեղադրել router-ը՝ ցանկալի արդյունք ստանալու համար
Տան կենտրոնում – ազդանշանը հավասար տարածվում է բոլոր կողմերով։
Բարձր տեղում – օրինակ՝ դարակում կամ պահարանի վրա։
Հեռու խանգարող սարքերից – միկրոալիքային վառարան, սառնարան, հեռուստացույց։
Բաց տարածքում –մի տեղարեք այն ոչ պահարանում, ոչ էլ փակ դռների ետևում։
Fnet Telecom-ը ոչ միայն ապահովում է կայուն ինտերնետ, այլև օգնում է ձեզ բոլոր տեխնիկական հարցերում։
Նախորդիվ